Իրան-Իսրայել հակամարտությունից հետո Պարսից ծոցի երկրները սկսել են վերականգնել զբոսաշրջային հոսքերը. հակամարտության ոչ երկարատև բնույթը թույլ տվեց խուսափել է’լ ավելի խորը զբոսաշրջային ճգնաժամից։
Չնայած աշխարհում ընթացող հակամարտություններին՝ զբոսաշրջիկները կարողանում են գտնել ճամփորդության նախընտրելի ուղղություններ։ Այս հարցում օգնության են գալիս ճանապարհորդական ծառայություններ մատուցող խոշոր ընկերությունները։ Դրանցից ամենաթանկերը ներկայացված են ստորև բերված գծապատկերում․
2025թ․ հուլիսի դրությամբ աշխարհի ամենաթանկ ճանապարհորդական ընկերությունը Booking Holdings (Booking.com)-ն է։ Վերջինս ունի իր հարմարավետ հավելվածը, որի միջոցով կարելի է կատարել համապատասխան ամրագրումները։ Ամերիկյան այս ընկերության արժեքը կազմում է $184 մլրդ: Նկատենք, որ 1999թ․ հուլիսին ընկերության կապիտալիզացիան կազմում էր շուրջ $11 մլրդ։
Շուկայական կապիտալիզացիայի մակարդակով երկրորդ տեղում է հայտնվել Royal Caribbean Group ընկերությունը` $92 մլրդ։
Երրորդ տեղում է Airbnb ընկերությունը՝ կապիտալիզացիայի շուրջ $84 մլրդ մակարդակով։ Վերոգրյալ ցուցակը եզրափակում է Amadeus IT Group ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիայի մակարդակը 2025թ․ հուլիսի դրությամբ կազմել է $35․8 մլրդ։
Amadeus IT Group ընկերության շուկայական կապիտալիզացիայի մակարդակը դեռևս 2010թ․ հուլիսին լկազմում էր մոտ $8 մլրդ։
Հայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարը
Այս համեմատությունները ցույց են տալիս ոլորտում ընլկերությունների արժեքի աճի մեծ արագությունը։ Ընդհանուր առմամբ, բերված վիճակագրական տվյալները փաստում են, որ ճանապարհորդական ամենաթանկ ընկերությունների թոփ տասնյակում 7-ը ամերիկյան, 2-ը իսպանական, և 1-ը չինական ընկերություններն են։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում