Հայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարը

1 Min Read

ԱրարատԲանկի աջակցությամբ առաջիկա հանգստյան օրերին՝ հուլիսի 19-ին և 20-ին Դիանա Աբգարի անվան զբոսայգում (Seasons) տեղի է ունենալու Հայկական ազգային փառատոնը։

Արդեն երկրորդ անգամ անցկացվող Հայկական ազգային փառատոնի նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը, խոսել հայկական արմատների և արվեստի մասին։ Որպես միջոցառման թեմա ընտրված են հայոց արքայատոհմերը։ Այցելուները կծանոթանան հայոց պատմության առանձին դրվագներին, արքայատոհմերի ժամանակաշրջանների առանձնահատկություններին։

Փառատոնի շրջանակներում ԱրարատԲանկն ունենալու է առանձին տաղավար, որտեղ ցուցադրվելու է բանկի ֆինանսավորմամբ ստեղծված «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարը։ Փաստավավերագրական եռաշարքը ցուցադրվելու է հարմարավետ և համապատասխան նստատեղերով կահավորված տաղավարում, հուլիսի 19-ին՝ ժամը 20։00-23։00-ը, իսկ հուլիսի 20-ին՝ ժամը 16։00-19։00-ը, մուտքն ազատ է։

Միջոցառման շրջանակում այցելուներին սպասվում է նաև․

Ժամանակակից արվեստի ցուցադրություն,

Գորգերի լվացման արարողություն՝ Հայկական գորգի ազգային կենտրոնի հետ,

Տարազների Fashion Show՝ Տերյան մշակութային կենտրոնի մասնակցությամբ,

Համերգային շոու ծրագիր,

Հայկական խոհանոցի ներկայացում՝ ավանդական համերով և նոր մոտեցումներով,

Հայ արտադրողների տաղավարներ:

Բացի այդ, փառատոնի ընթացքում անցկացվելու են նաև վարպետաց դասեր․

Որդան կարմիրի պատրաստում,
Ասեղնագործության տեխնիկա,
Ժանյակագործության արվեստ,
Խաչքարագործություն,
Թղթի վերամշակում և ստեղծագործ մոտեցումներ:

ԱրարատԲանկը, Հայկական ազգային փառատոնի ֆինանսական գործընկերն է՝ կարևորելով մշակութային ժառանգության պահպանումը և փոխանցումը նոր սերնդին։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով