Երևանում տղամարդը մտել է «Ինգո Արմենիա»-ի գրասենյակ և սպшռնում է ինքնաhրկիզվել

1 Min Read

Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութան համայնքայն ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի այցելել է Հանրապետության փողոցի թիվ 51 հասցեում գործող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություն և սպառնում է ինքնահրկիզվել:

Տեղում պարզվել է, որ տղամարդը ինչ-որ խնդիրներ ունենալու պատճառով սպառնում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում ինքնահրկիզվել:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է տղամարդու ինքնությունը:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով