Մեկ բարելի համար Brent նավթի գինը հասել է 68.77 դոլարի

1 Min Read

Հինգշաբթի օրվա դրությամբ նավթի գները բարձրացել են՝ նախորդ երեք սեսիաների անկումից հետո։

Brent տեսակի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում մեկ բարելի դիմաց կազմում է $68,77, ինչը $0,26 (0,36%)-ով բարձր է նախորդ առևտրային օրվա փակման գնից։ Չորեքշաբթի օրը այդ պայմանագրերի գինը նվազել է $0,19 (0,28%)-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով $68,52-ի։

WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում թանկացել են $0,38 (0,57%)-ով՝ մեկ բարելի դիամց հասնելով $66,76-ի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքը նվազել է $0,14 (0,21%)-ով՝ մեկ բարելի դիմաց կազմելով $66,38։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով