Թրամփը չի ցանկանում առևտրային համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ

1 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում առևտրային համաձայնագիր կնքել Եվրոպական միության հետ, քանի որ եվրոպական ներմուծման համար սահմանված 30% մաքսատուրքերը լիովին բավարար են Վաշինգտոնին։

«Մենք կարող էինք համաձայնության գալ Եվրոպայի հետ, բայց ես առանձնապես շահագրգռված չեմ։ Մենք արդեն տեղեկացրել ենք նրանց, որ օգոստոսի 1-ից եվրոպական ապրանքների վրա սահմանելու ենք 30 տոկոս մաքսատուրք։ Սա բիզնես վարելու արդյունավետ միջոց է։ Դրա շնորհիվ մենք լուրջ շահույթ ենք ունենում»։

Թրամփը հավելել է, որ Վաշինգտոնը «շատ մոտ է Հնդկաստանի հետ [առևտրային համաձայնությունների հասնելուն]», իսկ Կանադայի հետ առևտրային գործարքի կնքման մասին խոսելը «դեռ վաղ է»։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով