ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ130+100-կմ134+500 հատվածը։ 4.4կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը սկսվում է Գյումրու վերջնամասից և հասնում մինչև Մայիսյան բնակավայր։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Սերժիկ Պետրոսյանն ու Արման Խաչատրյանը Շիարկի մարզ այցելության ժամանակ եղել են նաև այս շինհրապարակում, հետևել իրականացվող աշխատանքներին։
Նշենք, որ այս շինտեղամասում կատարվում են հողային պաստառի, մայթերի կառուցման, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ բնույթի աշխատանքներ։
Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ընթացիկ աշխատանքների, ժամկետների հետ կապված հարցեր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
