Պիտեր Թիլը դարձել է Ethereum-ի կես միլիարդ դոլար արժողությամբ պահուստ ունեցող ընկերության խոշորագույն բաժնետերերից մեկը

1 Min Read

PayPal-ի համահիմնադիր և Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ ներդրողներից մեկը՝ Պիտեր Թիլը, փոխկապակցված կազմակերպությունների միջոցով պատկանում է BitMine Immersion Technologies ընկերության 5,094 միլիոն բաժնետոմսին, ինչը կազմում է ընդհանուր բաժնետոմսերի 9.1%-ը։ Այս մասին վկայում է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) ներկայացված նրա հաշվետվությունը։ Այսպիսով, Թիլը մտնում է ընկերության խոշորագույն բաժնետերերի շարքը։

BitMine ընկերությունը (NYSE բորսայում՝ BMNR նշանով) նախկինում զբաղվել է կրիպտո մայնինգով, սակայն վերջերս փոխել է իր ռազմավարությունը և կենտրոնացել Ethereum-ի կուտակման վրա։ Ընկերության հաշվեկշռում այժմ պահվում է 163 142 ETH՝ ավելի քան 500 միլիոն դոլար արժողությամբ։

2025թ. հուլիսին BitMine-ը ներգրավել է 250 միլիոն դոլար ներդրում Pantera, Galaxy Digital, Digital Currency Group հայտնի վենչուրային ֆոնդերից և Kraken կրիպտոբորսայից։

BitMine ընկերության տնօրենների խորհրդի նախագահ է դարձել Թոմ Լին՝ JPMorgan բանկի նախկին գլխավոր ռազմավարն ու Fundstrat-ի հիմնադիրը, որը հայտնի է իր դրական կանխատեսումներով Bitcoin-ի վերաբերյալ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով