Nokia բրենդին պատկանող HMD ընկերությունը ներկայացրել է երկու անսովոր հեռախոս՝ HMD 101 և HMD 102։ Հիմնական առանձնահատկությունը՝ ներկառուցված չինական DeepSeek չաթ-բոթն է, որը կօգնի տատիկներին և պապիկներին չխճճվել կարգավորումների մեջ։
Երկու հեռախոսներն էլ ունեն գունավոր էկրան, խոշոր կոճակներ, LED-լուսարձակ, USB-C միակցիչ և 3.5 մմ ականջակալների մուտք։ Նորույթները աջակցում են Wi-Fi, Bluetooth, FM ռադիո, երկու nanoSIM քարտ և 4G կապ։
Ամենամեծ և կենտրոնական «Ai» կոճակը գործարկում է արհեստական բանականությամբ աշխատող ձայնային օգնականը, որի միջոցով հնարավոր է զանգել կոնտակտին, իմանալ եղանակը, ինչ-որ բան փնտրել ինտերնետում, դնել զարթուցիչ կամ պարզել, թե ինչպես միացնել այս կամ այն գործառույթը։ HMD-ն նշում է, որ օգնականը թույլ կտա տարեց օգտվողներին առանց հարազատների օգնության արագ հասկանալ, թե ինչպես է աշխատում սարքը։
HMD 101 և 102 հեռախոսների այլ առանձնահատկություններից են՝ ներկառուցված թարգմանիչ, զննարկիչ, «Օձ» խաղ և փոփոխվող մարտկոց։
HMD 101-ի գինը կազմում է 149 յուան (մոտ 1600 ռուբլի), իսկ HMD 102-ի՝ 169 յուան (մոտ 1850 ռուբլի)։ Ավելի թանկ տարբերակը տարբերվում է միայն 0.5 Մպ լուծաչափով տեսախցիկով, որը թույլ է տալիս լուսանկարել (բայց ոչ տեսանյութ նկարել)։ Վաճառքը արդեն սկսվել է Ասիայում։ Առկա է երկու գույն՝ կարմիր և կապույտ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում