Իսկ դուք գիտե՞ք՝ ինչ են իրականում ուզում ձեր կենդանիները։ Միգուցե նա հիմա երազում է նոր խաղալիքի, ավելի հարմար վանդակի կամ թարմացված կերի մասին։
Սերն ու հոգատարությունը, անկասկած, ամենակարևորն են, բայց եթե կենդանիները խոսել կարողանային, հավանաբար կկիսվեին իրենց նախընտրած ապրանքների ցանկով։
Մենք փորձեցինք «լսել» նրանց՝ վերլուծելով, թե ինչ են ամենից հաճախ գնում նրանց համար Wildberries-ից։
Ընտանի կենդանիների խնամքը վերջին տարիներին դարձել է առօրյայի անբաժան մաս ոչ միայն սիրո և հոգատարության, այլև պրակտիկ ապահովման տեսանկյունից։ Wildberries-ի ներքին վերլուծական տվյալները ցույց են տալիս, թե կենդանիների տարբեր տեսակների համար որ ապրանքներն են ամենապահանջվածը Հայաստանի սպառողների շրջանում։
Շների մասին խոսելիս շատերը մտածում են վազք, խաղ և բակ, բայց նրանք նախընտրում են շատ սնունդ և մաքուր սանրվածք։ Պատվերների մեծ մասը բաժին է ընկնում չոր կերերին, որը ներառված է վարկանիշի մի քանի բարձրագույն հորիզոնականներում։ Թաց կերերի և կենդանիների խնամքի էլեկտրոնային պարագաների՝ մասնավորապես՝ հարդարիչների պահանջարկն էլ աճ է գրանցում։
Կատուների սրտի ճամփան անցնում է մաքուր տնակով, և առաջատար դիրքերում են լոտոկների և վանդակների լցոնիչները՝ միանգամից մի քանի տարբերակներով։ Բացի դրանից, չոր կերը նույնպես պահպանել է իր կայուն դիրքը շուկայում՝ վկայելով ապրանքի շարունակական սպառման անհրաժեշտության մասին։
Ձկների աշխարհը լուռ է, բայց պահանջները՝ հստակ։ Ձկների խնամքի ապրանքներից առավելապես պահանջված են ակվարիումները, կոմպրեսորներն ու ֆիլտրերը, ինչպես նաև ակվարիումային լուսավորման համակարգերը։ Սա խոսում է այն մասին, որ ձկնաբուծությամբ զբաղվող օգտատերերը շեշտադրում են միջավայրի տեխնիկական և վիզուալ բարեկարգումը։
Թռչուններն, ըստ ամենայնի, գնահատում են հարմարավետ «բնակարանը». նրանց խնամքի համար ամենապահանջված ապրանքները վանդակներն են, որոնք բազմակի անգամ հայտնվում են վաճառքների առաջին հորիզոնականներում։ Տվյալներն ընդգրկում են նաև հատուկ օղակների պատվերներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելով։
Ձիերի խնամքի կատեգորիան, թեև ավելի նեղ, սակայն ունի հստակ արտահայտված պահանջարկ՝ կապված տեխնիկական պարագաների հետ։ Առաջնահերթ պատվերներն այս կատեգորիայում վերաբերում են իմպուլսային գեներատորներին, ձիատների համար նախատեսված աքսեսուարներին և խնամքի գելերին։
Տեռարիումի բնակիչները՝ միկրոկլիմայի նկատմամբ պահանջկոտ են. նրանց խնամքի պարագաներից առավելապես պահանջված են խոնավացուցիչները և ակվարիումի ու տեռարիումի համար նախատեսված հողերը։ Այս հատվածի տվյալները վկայում են այն մասին, որ օգտատերերը մեծ ուշադրություն են դարձնում էկզոտիկ կենդանիների համար անհրաժեշտ միկրոկլիմայական պայմաններին։
Wildberries-ի տվյալները ցույց են տալիս՝ թեև ընտանի կենդանիները չեն խոսում, սակայն նրանց խնամքի օրինաչափությունները հստակ արտացոլվում են սպառողական վարքագծում։ Նման վերլուծությունները թույլ են տալիս ավելի լավ հասկանալ կենդանու և տիրոջ միջև հարաբերության կառուցվածքն ու նրանց առօրյա կարիքները։
Wildberries-ում կարող եք գտնել ամեն բան՝ թե՛ հարմարավետության, թե՛ հոգատարության համար։ Իսկ մենք շարունակելու ենք ուշադիր «լսել» ընտանի կենդանիներին՝ թեկուզ առանց բառերի։