Բանկերը, որոնք 12,7 միլիարդ դոլար են տրամադրել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին՝ Twitter-ը գնելու համար, բախվել են միջոցների վերադարձման խնդրին և չեն ակնկալում, որ կկարողանան հետ ստանալ գումարը 2023 թվականի գարնանից շուտ: Այս մասին գրում է Financial Times-ը։
Ըստ աղբյուրների՝ բանկերը, այդ թվում՝ Morgan Stanley-ն, Bank of America-ն, Barclays-ը, BNP Paribas-ը, պատրաստվում են Մասկի պարտքերը պահել իրենց հաշվեկշռում։ Ֆինանսական հաստատությունները հասկանում են, որ չեն կարողանա գումարը վերադարձնել, քանի դեռ Twitter-ը չի ներկայացրել զարգացման հստակ ռազմավարություն։ Այն պետք է ծախսերը կրճատելու և շահույթն ավելացնելու ծրագրեր ունենա:
Ավելի վաղ բանկերը կանգնել էին փաստի առաջ, քանի որ Twitter-ի գնման գործարքը մի քանի ամսով սառեցվել էր սոցցանցի ղեկավարության և Մասկի միջև դրա պայմանների շուրջ տարաձայնությունների պատճառով։
Բանկերն այժմ սպասում են, որ վարկերի հետևանքով ի վերջո կունենան լուրջ ֆինանսական կորուստներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում