Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մինչև 2028 թվականի մարտը կդադարեցնի արտադրությունը իր Oppama գործարանում, որը գտնվում է Յոկոսուկա քաղաքում, Կանագավայի պրեֆեկտուրայում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
📉 Ինչու՞ է գործարանը փակվում
-
Որոշումը կայացվել է գլոբալ վերակառուցման ծրագրի շրջանակում, որի նպատակը արտադրական ծավալների կրճատումն է։
-
Արտադրությունն այս հարթակից կտեղափոխվի Ֆուկուոկայի պրեֆեկտուրայում գտնվող այլ գործարան։
📉 Ի՞նչ է փոխվում ընկերության մասշտաբով
-
Nissan-ը նախատեսում է արտադրական կարողությունները կրճատել 3,5 միլիոնից մինչև 2,5 միլիոն ավտոմեքենա։
-
Բացի այդ, գործարանների թիվը կկրճատվի 17-ից մինչև 10։
Այս քայլը մաս է կազմում ընկերության ծախսերի օպտիմալացման և արդյունավետության բարձրացման ռազմավարության։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում