Մասկը կանխատեսում է, որ արհեստական բանականությունը երկու տարուց կգերազանցի մարդկանց

1 Min Read

Արհեստական բանականությունը  երկու տարուց էլ պակաս ժամանակում կգերազանցի ցանկացած մարդու ցանկացած ոլորտում։ Այս մասին հուլիսի 14-ին հայտարարեց ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Էլոն Մասկը։

Նրա խոսքով՝ ԱԲ-ն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ ավելի խելացի, քան որևէ մարդ։

«Այն (ԱԲ-ն, խմբ.), հավանաբար, ավելի խելացի կլինի, քան ցանկացած մարդ որևէ բանում երկու տարուց էլ պակաս ժամանակում, և ավելի խելացի, քան բոլոր մարդիկ միասին վերցրած հինգ տարում՝», — գրել է Մասկը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Մեկ օր առաջ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Մասկին պատկանող SpaceX-ը 2 միլիարդ դոլար է ներդնում xAI ստարտափում, որը մշակել է արհեստական բանականության վրա հիմնված Grok չաթբոտը։ Հրատարակության տվյալներով՝ ներդրումը կազմել է Grok չաթբոտ արտադրողի վերջերս ավելացված կապիտալի կեսը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով