Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ։
ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող նախագիծը։«ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է՝ ՀԷՑ-ի պետականացման դեպքում միայն կարճաժամկետ կտրվածքով հնարավոր կլինի եղած սակագինը պահել։
Երկնիշ անկում գինու արտադրության ոլորտում։ 2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 2,375.2 հազար լիտր գինի, 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 37.9%-ով։
Չի սպասեցնում նաև գնաճը։2025 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի համեմատ բանջարեղենը թանկացել է 29 %-ով, ձուկն ու ծովամթերքը՝ 20 %-ով, սուրճը, թեյը և կակաոն՝ 13.8 %-ով, միրգը 13.4 %-ով։
Արտահանման և ներմուծման ծավալները 2025թ․ մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ նվազել են համապատասխանաբար 39․3%-ով և 20․4%-ով։ Ընդ որում, 2025թ․ մայիսին նախորդ ամսվա համեմատ ևս անկում։ Մեկ ամսվա ընթացքում արտահանումը նվազել է 19%, ներմուծումը՝ 12%-ով։
Իդրամը հայտարարում է աշխարհի խոշորագույն թվային դրամապանակների ցանց AliPay+-ի հետ համագործակցության մասին։ Alipay+-ի օգտատերերին հնարավորություն է ընձեռնվում Հայաստանում իրականացնել միջսահմանային QR-վճարումներ Իդրամ QR ենթակառուցվածքի միջոցով։ Սա Alipay+-ի առաջին մուտքն է Կովկասի տարածաշրջան, ինչը զգալիորեն ուժեղացնում է Հայաստանի թվային վճարային ենթակառուցվածքը և բարձրացնում երկրի վճարային պատրաստվածությունը համաշխարհային զբոսաշրջության համար։
Եվ վերջում՝ հայկական կոնյակի ոդիսականը։ Հուլիսի 3-6-ը ներառյալ ռուս-վրացական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատար։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարարը։ Հիշցնենք, որ հայ կոնյակագործները պարբերաբար բողոքի ակցիաներ են արել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առջև՝ դժգոհելով վրացական կողմի ստուգումներից, իսկ բեռնատարները ստիպված են եղել մի քանի շաբաթ կանգնելսահմանային անցակետում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում