Եվրահանձնաժողովը կոչ է անում Սլովակիային հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

1 Min Read

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) պատրաստ է Սլովակիային տրամադրել «որոշ երաշխիքներ»՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի արգելափակումը դադարեցնելու դիմաց: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Նշվում է, որ Եվրամիությունը (ԵՄ) քննարկում է Ռուսաստանից նավթի գնի շեմը իջեցնելու նոր առաջարկ, որը ներկայումս կազմում է 60 դոլար մեկ բարելի համար, և դրա ավտոմատ վերանայումը յուրաքանչյուր երեք ամիսը՝ կախված շուկայական գներից: Սահմանաչափը կսահմանվի շուկայական գներից 15%-ով ցածր մակարդակով՝ հիմնվելով 10 շաբաթվա միջին ցուցանիշի վրա, հայտնում են գործակալության աղբյուրները:

«Բրատիսլավան զիջումների է ձգտում ռուսական գազից փուլային հրաժարման ԵՄ ծրագրում: Դաշինքի գործադիր մարմինը (Եվրահանձնաժողովը — խմբ.) պատրաստ է երկրին տրամադրել որոշ երաշխիքներ, եթե այն հանի իր վետոն», — ասվում է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 5-ին Սլովակիան արգելափակեց Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների մեկ այլ փաթեթ: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի խոսքով՝ ԵՄ նոր ծրագիրը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսության վրա:

Հուլիսի 9-ին Սլովակիան կրկին արգելափակեց Եվրամիության (ԵՄ) կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով