Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

3 Min Read
  • Համաշխարհային զբոսաշրջիկներն այժմ կարող են կատարել արագ և անվտանգ QR-վճարումներ Հայաստանում Իդրամ QR ենթակառուցվածքի միջոցով՝ օգտագործելով Alipay+ հավելվածը, ինչն իր հերթին թույլ կտա հայաստանյան առևտրային կետերի ավելի քան 85%-ին ընդունել վճարումներ նաև զբոսաշրջիկներից։
  • Թողարկման պահին 13 հայտնի թվային դրամապանակների օգտատերեր կկարողանան կատարել անհպում QR-վճարումներ, իսկ ապագայում աշխարհագրությունը կընդլայնվի՝ ընդգրկելով Alipay+-ի գործընկեր այլ դրամապանակներ և բանկային հավելվածներ։
  • Իդրամի և Alipay+-ի ռազմավարական համագործակցությունը կդիրքավորի Հայաստանը գլոբալ թվային վճարային էկոհամակարգում՝ կապելով տեղական բիզնեսը միջազգային զբոսաշրջիկների հետ։

Հայաստանի առաջատար թվային վճարային հարթակ Իդրամը հայտարարում է աշխարհի խոշորագույն թվային դրամապանակների ցանց, Ant International ընկերության կողմից կառավարվող AliPay+-ի հետ համագործակցության մասին։ Այս համագործակցությամբ  Alipay+-ի օգտատերերին հնարավորություն է ընձեռնվում Հայաստանում իրականացնել միջսահմանային QR-վճարումներ Իդրամ QR ենթակառուցվածքի միջոցով։ Սա Alipay+-ի առաջին մուտքն է Կովկասի տարածաշրջան, ինչը զգալիորեն ուժեղացնում է Հայաստանի թվային վճարային ենթակառուցվածքը և բարձրացնում երկրի վճարային պատրաստվածությունը համաշխարհային զբոսաշրջության համար։

Այս ինտեգրման շնորհիվ Alipay+-ի օգտատերերը կկարողանան հեշտությամբ սքանավորել Իդրամի QR-կոդերը՝ Հայաստանի հազարավոր վաճառակետերում կատարել իրենց նախընտրած դրամապանակով վճարումներ՝ միաժամանակ օգտվելով տեղական առաջարկներից և լոյալության ծրագրերից։

«Այս գործընկերությունը վկայում է Իդրամի նորարարության և միջազգային համագործակցության հանդեպ հանձնառության մասին», – ասաց Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը։

«Alipay+-ի համար բացելով մեր QR ենթակառուցվածքը՝ մենք ոչ միայն ընդունում ենք միջազգային վճարումների ապագան, այլև ստեղծում ենք հյուրընկալ և հարմարավետ միջավայր միլիոնավոր գլոբալ օգտատերերի համար, ովքեր առնչվելու են հայկական բիզնեսների հետ»։

Առաջիկա ամիսներին AliPay+-ի օգտատերերի համար փուլ առ փուլ հասանելի կդառնա Իդրամի գործընկեր վաճառակետերի ամբողջ ցանցը, այն է՝ 25․000 վաճառակետ, որոնք ընդգրկում են սուպերմարկետներ, զբոսաշրջային հայտնի կետեր, հյուրանոցներ, ռեստորաններ և այլն։ Ժամանակի ընթացքում կընդլայնվի նաև Alipay+-ի գործընկեր դրամապանակների և բանկային հավելվածների ցանկը՝ ավելացնելով միջազգային այցելուների հարմարավետությունը։ Միջազգային օգտատերերի համար վաճառակետերում կտեղադրվեն բրենդավորված պիտակներ, որոնք կհուշեն, որ վաճառակետում կարելի է վճարել AliPay+-ով։

Արսեն Քդենյանն ընդգծեց, որ գործընկերության շրջանակում Իդրամը շարունակելու է համագործակցել Alipay+-ի հետ՝ բացելու հնարավորություններ Idram&IDBank հավելվածի օգտատերերի համար՝ վճարումներ կատարելու Alipay+-ի ցանցում։

Alipay+-ով հնարավոր է կատարել վճարումներ աշխարհի 70 երկրների և տարածաշրջանների 100 միլիոն առևտրային կազմակերպություններում՝ սպասարկելով աշխարհի շուրջ 1.7 միլիարդ օգտատերերի։

Այս համագործակցությունը Հայաստանը դիրքավորում է հզոր գլոբալ թվային վճարային էկոհամակարգում՝ կապելով տեղական բիզնեսները միջազգային զբոսաշրջիկների հետ և օգնելով տեղական բիզնեսներին ապահովել միջսահմանային ներառական աճ։

Alipay+-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Պիետրո Կանդելան նշեց․

«Մենք ուրախ ենք համագործակցել Իդրամի հետ՝ մեկնարկելու Alipay+-ով վճարումները Հայաստանում և բարելավելու զբոսաշրջիկների փորձառությունը։ Այսուհետ Alipay+-ի միջոցով Հայաստանի ցանկացած չափի բիզնես կարող է օգտվել թվայնացման ներառական հնարավորություններից՝ բացելով գլոբալ զբոսաշրջության տնտեսական օգուտները այս սիրված ուղղության համար»։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով