Եվրամիությունը քննարկում է Ուկրաինային աջակցելու համար ևս 100 միլիարդ եվրո հատկացնելու հնարավորությունը, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Եթե որոշումը հաստատվի, նոր հիմնադրամը կարող է դառնալ ԵՄ հաջորդ յոթամյա բյուջեի մաս, որը պետք է ներկայացվի հուլիսի վերջին։ Վճարումները կարող են սկսվել 2028 թվականին։
Երեքուկես տարի առաջ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիարժեք ներխուժման սկսվելուց ի վեր ԵՄ-ն Կիևին հատկացրել է գրեթե 160 միլիարդ եվրո դրամաշնորհներ և վարկեր։
Գործակալության աղբյուրի խոսքով՝ Եվրոպան քննարկում է այս տարբերակը, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմը «ավարտի նշաններ չի ցույց տալիս»։ Կիևի համար ֆինանսավորումը կսկսվի հատկացվել, եթե անդամ պետությունները այս որոշումը կայացնեն բյուջետային բանակցությունների շրջանակներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում