Հայ սահմանապահները հայ-իրանական սահմանի Ագարակի անցակետում ուղևորափոխադրումների աճ են գրանցում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։
«Իրանի և Իսրայելի միջև հակամարտության արդյունքում Ագարակի անցակետում ուղևորափոխադրումներն աճել են, սակայն ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի ազդել սահմանային վերահսկողության բնականոն գործընթացի վրա», — հայտնել են Հայաստանի ԱԱԾ-ից՝ հավելելով, որ Ագարակի անցակետում մարդկանց կամ տրանսպորտային միջոցների կուտակումներ չեն գրանցվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում