Եվրամիությունը միլիարդներ է փնտրում Ուկրաինայի համար

1 Min Read

Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ պետությունների հետ քննարկում է տարբեր տարբերակներ՝ 2026 թվականին Ուկրաինայի բյուջեի մինչև 19 միլիարդ դոլարի դեֆիցիտը փակելու վերաբերյալ, գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

ԵՄ-ում քննարկվող տարբերակների թվում են Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելը՝ արտաբյուջետային դրամաշնորհների տեսքով, G7-ի կողմից Կիևի համար գործող օգնության սխեմայից վարկերի օգտագործումը և Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների հետագա օգտագործումը։

Ինչպես նշում է FT-ն, ԵՄ իշխանությունները շտապ փնտրում են Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու տարբերակներ՝ կապված հուլիսի 10-11-ին Հռոմում դրա վերականգնման վերաբերյալ կայանալիք համաժողովի և Վաշինգտոնի կողմից Կիևին աջակցության կրճատման հետ։

Եվրամիությունում աճում է մտահոգությունը 2026 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ, հրատարակությանը հայտնել է Կիևի հետ բանակցություններին մասնակցող ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։ Նրա խոսքով՝ շատ հիմնական գործընկերներ, որոնք հույս ունեին 2025 թվականին հրադադարի համաձայնագրի վրա, այժմ ստիպված են վերանայել իրենց ծախսերը և «գիտակցել, որ ամեն դեպքում ֆինանսական փոսի առաջ կկանգնեն»։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով