Թրամփը մաքսատուրքեր է սահմանում Ղազախստանից ներմուծվող ապրանքների վրա

1 Min Read

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից Ղազախստանից ներմուծվող ապրանքների վրա կսահմանի 25% մաքսատուրք։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ում հրապարակել է Ղազախստանի նախագահին ուղղված հաղորդագրությունների տեքստերը, որոնցում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Նշվում է, որ եթե Աստանան որոշի պատասխան մաքսատուրքեր սահմանել Վաշինգտոնի նկատմամբ, Միացյալ Նահանգները կբարձրացնի Ղազախստանի նկատմամբ իր մաքսատուրքը։ Այն կբարձրանա այնքանով, որքան Աստանան կորոշի սահմանել, զգուշացրել է Թրամփը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգների կողմից Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա 25% մաքսատուրք սահմանելու մասին։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով