Ֆրանսիան պատրաստում է «ամենախիստ» հակառուսական պատժամիջոցները

1 Min Read

Ֆրանսիական LCI հեռուստաալիքը հաղորդում է, որ Եվրամիությունը պատրաստում է վերջին երեք տարիների ընթացքում հակառուսական պատժամիջոցների «ամենախիստ» փաթեթը։

«Մենք տեսնում ենք, որ նախագահ Թրամփի կողմից 30-օրյա հրադադարի առաջարկից հետո Ուկրաինայի վրա ռուսական հարվածների թիվը հնգապատկվել է», — ասել է Բարոն։

Նրա խոսքով՝ Եվրոպան, ամերիկացի սենատորների աջակցությամբ, պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ՝ «հիմնվելով ֆրանսիական առաջարկների վրա»։

Ֆրանսիացի նախարարի խոսքով՝ պատժամիջոցները պետք է ազդեն Ռուսաստանի նավթային եկամուտների, ինչպես նաև այն միջնորդների վրա, որոնց միջոցով Ռուսաստանը շրջանցում է գործող պատժամիջոցները։

Մայիսի 20-ին հաստատվեց ԵՄ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ 18-րդ փաթեթը երկու անգամ չհաստատվեց, երկու անգամ էլ արգելափակվեց Սլովակիայի կողմից։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով