«TOGG»-ը թուրքական էլեկտրոմոբիլներ արտադրող ընկերություն է։ Վերջինս հիմնվել է 2018թ-ի հոկտեմբերի 29-ին։ Այս օրը խորհրդանշում է թուրքական պետության ձևավորման 99-րդ ամյակը։
Ընկերության ստեղծման առաջնային նպատակներից է ապահովել Թուրքիայի անկախությունն արտասահմանյան խոշոր ավտոմեքենաներ արտադրողներից։
Ստամբուլի մոտակայքում ստեղծված թուրքական մեքենաների արտադրության կենտրոնը պլանավորում է հաջորդ տարի թողարկել 17-18 հզր միավոր էլեկտրական ավտոմեքենա, սակայն ընկերության հնարավորությունները թույլ են տալիս արտադրել 175 հզր ավտոմեքենա տարեկան։
Չնայած հայտարարված անկախությանը՝ ավտոմեքենաների արտադրության համար նախատեսված հումքի և մասերի 49%-ը ներկրվում է։ Բացի այդ՝ Թուրքիայի ներսում ավտոմեքենաները հասանելի չեն թուրքերի համար, քանի որ նրա արժեքը կազմում է €50 հզր։ Բացի այդ՝ Թուրքիան չունի բավարար ենթակառուցվածքներ էլեկտրոմոբիլների շահագործման համար։
Որոշ վերլուծաբաններ «թուրքական էլեկետրոմոբիլների» այս նախագիծը համարում են Էրդողանի նախընտրական «էլիտար» ծրագիր, որի հաջողության հեռանկարները չափազանց մշուշոտ են։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում