Ուսումնասիրենք 2025թ․ մայիս ամսվա սոցիալ-տնտեսական առանցքային ցուցանիշների վիճակագրական տվյալները․
Համաձայն ՎԿ տվյալների՝ 2025թ․ մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏218,591 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏48,879 մլն:
2025թ․ մայիսին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏528,863 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏314,279 մլն արդյունքները:
2025թ․ մայիսին ՀՀ-ում արտադրվել է 659 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:
Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձին, ապա սույն թվականի մայիսին այն կազմել է ֏288,531:
Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $587մլն և $973մլն:
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2025թ․ մայիսին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2024թ․ մայիսին և 2025թ․ ապրիլին արձանագրված արդյունքների համապատասխան մակարդակների հետ.
Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025թ․ մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ կազմել է 10․4%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 5․4%։
Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները 2025թ․ մայիսին 2024թ․ նույն ամսվա համեմատ կրճատվել են շուրջ 5․9%-ով, իսկ 2025թ․ ապրիլի համեմատ աճել են 2․9%-ով:
2025թ․ մայիսին 2024թ․ նույն ամսվա համեմատ առևտրաշրջանառության ծավալների աճը կազմել է ընդամենը 0․9%, իսկ նախորդ ամսվա համեմատ անկումը՝ 0․9%։
2025թ-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է 10․8%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1․8%-ով։
2025թ․ մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 4․3%, իսկ ապրիլի համեմատ` 0․3%։
2025թ․ մայիսին 2024թ․ մայիսի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4․2%-ով, իսկ 2025թ․ ապրիլի համեմատ ՝ 1․2%—ով։
«Սակագների ձևավորիչ»-ը հասանելի է հայ տնտեսվարողներին.առավելություն մրցակիցների հանդեպ #Wildberries
Արտահանման և ներմուծման ծավալները 2025թ․ մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ նվազել են համապատասխանաբար 39․3%-ով և 20․4%-ով։ Մյուս կողմից 2025թ․ մայիսին նախորդ ամսվա համեմատ արտահանման ծավալները նվազել են 19%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ 12%-ով ։
- Ամփոփելով վերոգրյալ արդյունքները` նշենք, որ բավականին մտահոգիչ է արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումը, որը փաստացի շարունակվում է։ Բավականին ցածր ցուցանիշներ են արձանագրվել նաև արտահանման և ներմուծման ծավալներում։