Եվրամիությունը պատժամիջոցներ է պատրաստում Իսրայելի դեմ

1 Min Read

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հաջորդ շաբաթ կհայտարարի Իսրայելի դեմ սահմանափակող միջոցառումների տարբերակների մասին՝ կապված Գազայի հատվածում նրա ռազմական գործողության հետ։ Այս մասին հաղորդում է Euractiv պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ քննարկվում են մի քանի սցենարներ, այդ թվում՝ Իսրայելի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի լրիվ կամ մասնակի կասեցում, պատժամիջոցներ պաշտոնյաների, զինվորականների և վերաբնակիչների դեմ։ Բացի այդ, աղբյուրները պնդում են, որ Եվրամիությունը կարող է սահմանափակել Իսրայելի հետ առևտուրը, էմբարգո սահմանել զենքի մատակարարման վրա կամ կասեցնել գիտատեխնիկական համագործակցությունը։

Euractriv-ը նշում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կասեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ազգային կառավարությունները միաձայն աջակցեն այս միջոցառմանը։ Պորտալի զրուցակիցների կարծիքով՝ ամենայն հավանականությամբ Եվրամիությունը կսահմանափակվի որոշակի անձանց դեմ պատժամիջոցներով, ինչպես արդեն արել են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Նոր Զելանդիան և Նորվեգիան։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով