Էրդողանը չի մասնակցի BRICS գագաթնաժողովին

1 Min Read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի BRICS-ի 17-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 6-7-ը Բրազիլիայում։

Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին։

Ֆորումում Թուրքիայի շահերը կներկայացնի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

BRICS-ը խորհրդակցությունների և համագործակցության հարթակ է, որը ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից։ 2011 թվականին Հարավային Աֆրիկայի անդամակցությունից հետո խումբը անվանվեց BRICS։

2023 թվականի օգոստոսին ասոցիացիային միացան ևս չորս երկիր՝ Եգիպտոսը, Եթովպիան, ԱՄԷ-ն և Իրանը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով