Թբիլիսիում ձերբակալվել է հայտնի գործարար Գեորգի Ռամիշվիլի, Վրաստանի խոշորագույն հեռահաղորդակցական ընկերություններից մեկի՝ Silknet-ի, Silk Road Group-ի, Euronews Georgia-ի սեփականատերը։ Այս մասին հայտնել է «Պիրվելի» հեռուստաընկերությունը։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է գործարարի ձերբակալման փաստը։ Գերատեսչությունը պարզաբանում է, որ ձերբակալման հիմքում ընկած է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածը, որը վերաբերում է զենքի անօրինական պահմանը։
Նշվում է, որ Գ. Ռամիշվիլին ձերբակալվել է կիրակի օրը Թբիլիսիի օդանավակայանում։ Նրան սպառնում է 6-ից 10 տարվա ազատազրկում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում