Նոր տուգանքներ՝ վարորդների և ուղևորների համար, բենզինի գնանկում և  վարկային ծավալներ. Շաբաթը՝ թվերով

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ:

Գնանկում վառելիքի շուկայում:2025թ․ մայիսին 2024թ․ նույն ամսվա համեմատ բենզինի գինը նվազել է 6․8%-ով, դիզելային վառելիքի պարագայում գնանկումը 8․5% է։

Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու տուգանքը 25 հազարից կդառնա 50 հզ դրամ: Այս մասին հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալը՝ տալով խոսուն վիճակագրություն՝ 2024 թվականին առանց վկայականի մեքենա վարելու 56 հզ դեպք է արձանագրվել:

Նախորդ շաբաթ ընդունվեց նաև Երևանում տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում 15 հազար դրամ տուգանք սահմանելու նախագիծը: Ընդ որում՝ առաջարկվում է 3 տուգանք. 3 հզ դրամ՝ տրանսպորտ նստելուց հետո տոմսը, կամ կրիչը չվավերացնելու դեպքում, 10 հզ դրամ՝ չվճարելով օգտվելու դեպքում, 15 հզ դրամ՝ այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։

Չիրացվող ծիրանի, գյուղացիների բողոքների, և օրերով կանգնած բեռնատարներին ի պատասխան՝ նախորդ շաբաթ էկոնոմիկայի նախարարն է հայտարարել՝ հունիսի 1-24-ը հայկական ծիրանով բեռնված 598 մեքենա հատել է ՌԴ մաքսային սահմանը։

Հայաստանը 2025թ․ հունվար-ապրիլին Իրան է արտահանել $32 մլն ապրանքներ, որը 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է շուրջ 9%-ով։ Դեպի Իրան արտահանման ծավալները կազմում են ՀՀ արտահանման ընդհանուր ծավալների 1․3%-ը։

ԵՎ վերջում՝ ԿԲ վիճակագրության մասին: ՀՀ ռեզիդենտներին ՓՄՁ գործունեության ծավալման համար տրվող վարկային ծավալները 2025 թ․ մայիսի վերջի դրությամբ կազմել են ֏ 1.5 մլրդ կամ մոտ$4 մլրդ։ Վերջինս  նույն տարվա նախորդ ամսվա համեմատ կրճատվել է 2.3%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել 4.3%-ով։ Տրված վարկերի ծավալով առաջատար են առևտրի (25%) և շինարարության ոլորտները (24%):

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով