Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Ստեփանակերտում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արդյունաբերության և առաջադեմ տեխնոլոգիաների նախարար Սուլթան Ահմեդ Ալ Ջաբերի գլխավորած պատվիրակությանը։
Սուլթան Ահմեդ Ալ Ջաբերը հաջողություն է մաղթել Ստեփանակերտում անցկացվող Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։ Նշել է, որ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում իրականացված շինարարական և վերականգնողական աշխատանքները, ինչպես նաև այդ վայրերի բնությունը, մեծ տպավորություն են թողել իր վրա։
Հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ՝ հենց ռազմավարական հարթության վրա՝ համաձայն երկու երկրների ղեկավարների տեսլականի։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը և Արաբական Միացյալ Էմիրությունները աջակցում են միմյանց միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանում «Մասդար»-ի գործունեության, վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում համագործակցության ծրագրերի և ռազմավարական գործողությունների, ինչպես նաև այս ոլորտում ապագա նախագծերի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկայի, զբոսաշրջության, մարդասիրական և մշակութային ոլորտներում համագործակցության հարցերին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում