ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին նոր մաքսատուրքերով

1 Min Read

ԱՄՆ-ն սպառնացել է ԵՄ-ին եվրոպական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման 17% մաքսատուրքերով։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանք նշում են, որ ամերիկյան կողմը այս քայլը կատարել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրային համաձայնագրի շուրջ համաձայնության գալու հուլիսի 9-ի վերջնաժամկետից առաջ։

Զգուշացումը փոխանցվել է ԵՄ առևտրային քաղաքականության և տնտեսական անվտանգության հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչին հուլիսի 3-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, իսկ հաջորդ օրը այն փոխանցվել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին, հաղորդում է FT-ն։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով