Եվրոպան Մոլդովային հատկացրել է օգնության առաջին մասնաբաժինը

1 Min Read

Եվրամիությունը Մոլդովային բարեփոխումների դիմաց հատկացրել է օգնության առաջին մասնաբաժինը 217 միլիոն եվրոյի չափով՝ 1.9 միլիարդ եվրոյի ծրագրից։

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ԵՄ-Մոլդովա գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Այսօր մենք հայտարարում ենք 217 միլիոն եվրոյի օգնության հատկացման մասին՝ Մոլդովայի աճի ծրագրի շրջանակներում, որը կատարել է իր բարեփոխումների պարտավորությունները, և ԵՄ-ն կատարում է իր օգնության պարտավորությունները», — ասել է նա։

Նրա խոսքով՝ սա «1.9 միլիարդ եվրոյի ծրագրի առաջին մասնաբաժինն է»։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով