Հայաստանը ցանկություն է հայտնել դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Կիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը, Հայաստանի Հանրապետությունը ցանկություն է հայտնել դառնալ ՇՀԿ անդամ», — ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին։ Սկզբում դրա մեջ էին մտնում վեց երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, 2017 թվականին դրանց միացան Հնդկաստանը և Պակիստանը, իսկ 2023 թվականին՝ Իրանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում