Իրանի իշխանությունները վերսկսել են օդանավակայանների մեծ մասի շահագործումը և բացել երկրի օդային տարածքը, ասվում է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հայտարարության մեջ։
«Մեհրաբադ և Իմամ Խոմեյնի օդանավակայանները, ինչպես նաև երկրի հյուսիսում, արևելքում, արևմուտքում և հարավում գտնվող օդանավակայանները վերսկսել են աշխատանքը և պատրաստ են մատուցել ծառայությունների ամբողջական շարք», — մեջբերում է «Մեհր» գործակալությունը հայտարարության մեջ։
Նշվում է, որ երկրի բոլոր օդանավակայաններում կիրականացվեն ներքին և միջազգային չվերթներ, բացառությամբ Սպահանի և Թավրիզի օդանավակայանների, որոնք կբացվեն մոտ ապագայում, հենց որ պատրաստ լինեն անհրաժեշտ ենթակառուցվածքները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում