Մասկը գովաբանել է Թրամփին

1 Min Read

Ամերիկացի միլիարդատեր Էլոն Մասկը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը, որում նա հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի մասին: Մասկը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարին հաջողվել է վերջ դնել աշխարհում մի շարք հակամարտությունների:

«Մենք պետք է գովաբանենք դա: Դոնալդ Թրամփը հաջողությամբ լուծել է մի քանի լուրջ հակամարտություններ ամբողջ աշխարհում», գրել է Մասկը իր X էջում՝ հաղորդագրությանը կցելով Թրամփի Truth Social-ի հրապարակումը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը համաձայնել է Գազայում 60-օրյա հրադադարի պայմաններին: Նրա խոսքով՝ դա ձեռք է բերվել իր ներկայացուցիչների և իսրայելական կողմի միջև «երկարատև և արդյունավետ հանդիպման» շնորհիվ:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով