Nissan-ը ԱՄՆ-ում հետ կկանչի գրեթե 444 հազար ավտոմեքենա շարժիչի անսարքության պատճառով։
🚗 Ըստ Reuters-ի՝ հղում կատարելով ԱՄՆ ավտոտրանսպորտային անվտանգության ազգային վարչությանը (NHTSA), Nissan-ը հետ է կանչում շուրջ 444,000 ավտոմեքենա ԱՄՆ-ում՝ կապված շարժիչի հնարավոր անսարքության հետ։
📌 Որ մոդելներն են ներառված՝
-
Nissan Rogue
-
Nissan Altima
-
Infiniti QX50
-
Infiniti QX55
Թե ինչպես է արտահայտվում անսարքությունը՝ մինչ այժմ չի հրապարակվում, սակայն այն համարվել է բավարար լուրջ՝ զանգվածային հետկանչ սկսելու համար։
Nissan-ը և կարգավորող մարմինները նախատեսում են շուտով հրապարակել հավելյալ տեղեկատվություն, այդ թվում՝ տեխնիկական մանրամասներ և վերանորոգման գործընթացի վերաբերյալ մանրամասներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում