Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ի ազգայնացմանը վերաբերող նախագիծը

1 Min Read

ՀՀ Ազգային ժողովում քվեարկության դրվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց՝ ՔՊ խմբակցության բացակայող պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Սարգիս Խանդանյանը, Արսեն Թորոսյանը թողել են կողմ քվեարկություններ:

Կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 30, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով