Հայաստանում զարգացող իրադարձություններն ու վարվող քաղաքականությունը խիստ բացասաբար կարող են անդրադառնալ հատկապես բիզնես միջավայրի վրա։ Քաղաքակիրթ աշխարհում պետություն-բիզնես տարաձայնությունները լուծվում են բանակցությունների կամ իրավական համապատասխան գործընթացների հիման վրա։
Արդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բիզնես միջավայրում «պահի տակ» առաջացող «ազգայնացման» անհրաժեշտությունը մտահոգությունների առիթ է դառնում ՓՄՁ֊ների համար։
ՓՄՁ գործունեությունը ենթադրում է մի քանի գործոնների առկայություն, որոնցից է ֆինանսական բավարար միջոցների հայթայթումը։ Այս առումով օգնության են հասնում ՀՀ ռեզիդենտներին ՓՄՁ գործունեության ծավալման համար տրվող վարկային միջոցները։
ԿԲ վիճակագրության համաձայն՝ ՀՀ ռեզիդենտներին ՓՄՁ գործունեության ծավալման համար տրվող վարկային միջոցների ծավալները 2025 թ․ մայիսի վերջի դրությամբ կազմել է ֏ 1.5 մլրդ կամ մոտ $4 մլրդ։ Վերջինս նույն տարվա նախորդ ամսվա համեմատ կրճատվել է 2.3%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 4.3%-ով։
Հետաքրքիր է նաև պարզել՝ ո՞ր ոլորտների ՓՄՁ-ներին են ներդրվել վերոնշյալ ֆինանսական միջոցները․
ԿԲ վիճակագրական տվյալների համաձայն՝ տրված վարկերի ընդհանուր ծավալների 25% -ը տրամադրվել է առևտրի ոլորտում ՓՄՁ գործունեության ծավալման համար։ Ընդ որում՝ առևտրի ոլորտում տրամադրված վարկային միջոցների ծավալները 2025 թ․ մայիսի վերջին նախորդ ամսվա համեմատ կրճատվել են 2.4%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ` աճել 4.8%-ով։
24% մասնաբաժին ունի շինարարության ոլորտը, որտեղ ՓՄՁ գործունեության ծավալման համար տրամադրված միջոցների ծավալները 2025 թ․ մայիսի վերջին նախորդ ամսվա համեմատ կրճատվել է 1.8%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 14.5%-ով:
Երրորդ հորիզոնականում է հայտնվել մշակող արդյունաբերությունը, որի մասնաբաժինը տրամադրված վարկերի ընդհանուր ծավալներում կազմել է 9.5%:
Մշակող արդյունաբերության ոլորտում վարկերի ծավալները 2025 թ․ մայիսի վերջին նախորդ ամսվա համեմատ կրճատվել են 5.8%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 2.3%-ով:
Bug Bounty 2025. Արդշինբանկը՝ կիբեռանվտանգության առաջնագծում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2025 թ․ մայիսի վերջին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ վարկերի ծավալների ամենամեծ անկումը՝ 14.3%-ով, դիտվել է կացության եվ հանրային սննդի կազմակերպում ոլորտում, որի մասնաբաժինը վարկերի ընդհանուր ծավալներում կազմել է 6.5%:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում