ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի առաջարկելու Իրանին, «ի տարբերություն (Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք) Օբամայի», և նույնիսկ չի խոսել Թեհրանի հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածել է նրա միջուկային օբյեկտներին։
«Ես ոչինչ չունեմ առաջարկելու Իրանին, ի տարբերություն Օբամայի և ես նույնիսկ չեմ խոսել նրանց հետ այն բանից հետո, երբ մենք ամբողջությամբ ոչնչացրինք նրանց միջուկային օբյեկտները», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հերքել էր լրատվամիջոցների հաղորդագրությունները Իրանի նոր միջուկային ծրագրում 20-30 միլիարդ դոլար ներդնելու մտադրության մասին, որը չի ենթադրում ուրանի հարստացում և կօգտագործվի քաղաքացիական նպատակներով։ Սպիտակ տան ղեկավարը այս տեղեկատվությունը անվանել է «կեղծ լրատվամիջոցների կողմից վարկաբեկելու նպատակով տարածվող ևս մեկ կեղծ լուր»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում