Հունիսի 30-ից Չինաստանը գործարկել է Չինաստան-Եվրոպա նոր բեռնատար գիծ, որը կապում է Պեկինը Բաքվի հետ, գրում են չինական լրատվամիջոցները։
Նշվում է, որ բեռը կմատակարարվի բազմամոդալ «երկաթուղի — ծով — երկաթուղի» սխեմայով։ Բեռը Բաքու կհասնի 15 օրվա ընթացքում։
Այս պահին Չինաստան-Եվրոպա բեռնատար գնացքը սպասում է մեկնմանը Պեկինի միջազգային ցամաքային նավահանգստից, որը գտնվում է Ֆանգշան շրջանում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում