Եվրամիությունը 2024-2027 թվականներին Հայաստանին կհատկացնի 270 միլիոն եվրո՝ բարեփոխումների և ժողովրդավարությանը աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ միջոցները կօգտագործվեն տնտեսական բարեփոխումներին աջակցելու, ժողովրդավարությունը ամրապնդելու և Երևանի ու Բրյուսելի միջև հարաբերությունները զարգացնելու համար։
«ԵՄ-ն և Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա են», — նշել է Կալասը։
Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությունը կաջակցի խոսքի ազատությանը և անկախ լրատվամիջոցներին երկրում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում