Միլիարդներ Ուկրաինային՝ ռուսական ակտիվների հաշվին

1 Min Read

Կանադան Ուկրաինային է փոխանցել մոտ 1.7 միլիարդ դոլարի եկամուտ՝ սառեցված ռուսական ակտիվներից՝ G7 նախաձեռնության շրջանակներում: Այս մասին իր X-ում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, հաղորդում է «Եվրոպական պրավդան»:

Վարչապետը հայտնել է, որ Ուկրաինան Կանադայից ստացել է մոտ 1.7 միլիարդ դոլար (2.3 միլիարդ կանադական դոլար)՝ ERA նախաձեռնության շրջանակներում, որոնք Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից ստացված միջոցներ են:

Շմիգալը նշել է, որ այս տրանշի հետ միասին Ուկրաինան տարեսկզբից արդեն ստացել է մոտ 17.6 միլիարդ դոլար՝ անշարժացված ռուսական ակտիվների հաշվին:

«…Մենք պնդում ենք սառեցված ռուսական միջոցների լիակատար բռնագրավման վրա: Դրանք անհրաժեշտ են ագրեսիայի զոհերին փոխհատուցում վճարելու և մեր պետությունը վերականգնելու համար: Սա նաև արդարադատության ակտ կլինի՝ ապագայում ագրեսիվ պատերազմները կանխելու համար», — նշել է Շմիգալը:

Նախկինում հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան առաջին անգամ պատրաստել է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթ, որը ֆինանսավորվում է սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով