Լիբիայի մոտակայքում պայթել է 1 միլիոն բարել նավթ տեղափոխող տանկերը

1 Min Read

Լիբիայի ափերի մոտ պայթել է 1 միլիոն բարել նավթ տեղափոխող «Վիլամուրա» տանկերը։ Նավը ներկայումս քարշակվում է Հունաստան՝ վնասը գնահատելու համար, հաղորդում է Bloomberg-ը։

Պայթյունի պատճառը անհայտ է, չնայած տանկերը այցելել է ռուսական նավահանգիստներ՝ նավթ բեռնելու համար։ Նավը կառավարող հունական «TMS Tankers» ընկերության տվյալներով՝ պայթյունը հանգեցրել է շարժիչի խցիկի ջրհեղեղի, սակայն շրջակա միջավայրի աղտոտում չի եղել, և անձնակազմը անվտանգ է։

«Վանգարդ Թեք» խորհրդատվական ընկերության տվյալներով՝ սա 2025 թվականի սկզբից ի վեր ռուսական նավահանգիստներ մտնող տանկերների վրա տեղի ունեցած հինգերորդ պայթյունն է։ Վերջին ամիսներին նման մի շարք միջադեպեր ստիպել են նավատերերին սուզորդների և ստորջրյա տրանսպորտային միջոցների միջոցով ստուգել նավերի կորպուսները ականների առկայության համար։

Bloomberg-ի տվյալներով՝ «Վիլամուրան» ապրիլին կանգ է առել Ռուսաստանի Ուստ-Լուգա նավահանգստում, որտեղ բեռնել է ղազախական, այլ ոչ թե ռուսական նավթ։ Մայիսին նավը նաև Նովոռոսիյսկ նավահանգստի մոտ գտնվող Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի տերմինալում է եղել, որը հիմնականում նավթ է արտահանում Ղազախստանից։

Ըստ ծովային ռիսկերի խորհրդատվական Vanguard Tech ընկերության՝ տարվա սկզբից ի վեր պայթել են ևս չորս նավեր։ Բոլորն էլ վերջերս կանգ են առել ռուսական նավահանգիստներում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով