Թրամփը վերացնում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

1 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնող գործադիր հրամանագիր և հանձնարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին վերանայել Սիրիայի՝ որպես ահաբեկչության հովանավոր պետություն որակումը, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

«Նախագահ Թրամփը հենց նոր ստորագրել է գործադիր հրամանագիր, որը դադարեցնում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների ծրագիրը՝ աջակցելու երկրի կայունության և խաղաղության ուղուն։ Հրամանը վերացնում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ պահպանելով Բաշար ալ-Ասադի, նրա համախոհների, մարդու իրավունքների խախտողների, թմրանյութերի ապօրինի շրջանառության և քիմիական զենքի հետ կապված անձանց նկատմամբ պատժամիջոցները», — ասվում է հայտարարության մեջ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով