Միացյալ Նահանգները առանձին առևտրային համաձայնագիր չի կնքի Ճապոնիայի հետ՝ Տոկիոյի կողմից ամերիկյան բրինձ գնելուց հրաժարվելու պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«…Մենք պարզապես նամակ կուղարկենք նրանց։ Եվ մենք ուրախ կլինենք նրանց հետ համագործակցել որպես առևտրային գործընկեր՝ երկար տարիներ շարունակ», — գրել է նա Truth Social-ում՝ մեկնաբանելով Ճապոնիայի հետ առևտրային ոլորտում փոխազդեցությունները։
Ըստ Թրամփի՝ Տոկիոյի վարքագիծը ցույց է տալիս, թե «ինչքան են փչացած դարձել երկրները Միացյալ Նահանգների նկատմամբ»։ Նա բացատրել է, որ նկատի ունի Ճապոնիայի կողմից Միացյալ Նահանգներից բրինձ գնելուց հրաժարվելը՝ չնայած դրա «հսկայական դեֆիցիտին»։
Միևնույն ժամանակ, Թրամփը վստահեցնում է, որ ինքը «մեծ հարգանք ունի Ճապոնիայի նկատմամբ»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում