Ամերիկյան SRM Entertainment ընկերությունը, որը Nasdaq բորսայում հանդես է գալիս SRM տիկերով, ներդրել է $100 միլիոն՝ TRON բլոկչեյնի TRX թոքենների մեջ՝ ձևավորելով խոշոր կրիպտոարժութային պահուստ։ Ընկերությունն այժմ տիրապետում է ավելի քան 365 միլիոն TRX, որոնք տեղակայվել են JustLend հարթակում՝ սթեյքինգի միջոցով։
🎢 SRM-ը՝ հայտնի որպես սուվենիրների արտադրող աշխարհի խոշոր թեմատիկ զբոսայգիների համար, հունիսի կեսին փոխել է իր ռազմավարությունն ու անվանումը՝ վերանվանվելով TRON Inc.։ Ընկերության նորաստեղծ ռազմավարական խորհրդում ընդգրկվել է նաև TRON-ի հիմնադիր Ջասթին Սանը։
📈 Ընկերությունը հայտարարում է, որ նախատեսում է ներդրել դիվիդենտային քաղաքականություն, որը կկապվի TRX-ի սթեյքինգից ստացված եկամուտների հետ, և իր ռազմավարությունը հիմնավորում է սթեյբլքոինների և բլոկչեյն տեխնոլոգիաների աճող համաշխարհային պահանջարկով։
📰 Ավելի վաղ Financial Times-ը հաղորդել էր, որ TRON Inc.-ի մեկնարկին առնչություն ունի Դոնալդ Թրամփի ընտանիքը, սակայն Էրիկ Թրամփը հերքել է իր անմիջական մասնակցությունը՝ միաժամանակ նշելով, որ ինքը «TRON-ի մեծ երկրպագու է» և համարում է Ջասթին Սանին «փայլուն ընկեր և կրիպտոաշխարհի պատկերակ»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում