Ամերիկյան BitMine Immersion Technologies մայնինգ ընկերությունը ներգրավել է $250 միլիոն մասնավոր ներդրումների շրջանակում՝ նպատակ ունենալով այդ միջոցները օգտագործել Ethereum-ի (ETH) գնման համար։ Ընկերությունը ցանկանում է դառնալ հանրային շուկայում ամենամեծ ETH պահուստ ունեցող ընկերություններից մեկը։
Առաջին գնման փուլը իրականացվել է արդեն հունիսի 9-ին։ ETH-ը կդառնա ընկերության հաշվեկշռի հիմնական ակտիվը։
Գործարքը ղեկավարել է ներդրումային MOZAYYX խումբը՝ մասնակցությամբ խոշորագույն կրիպտոֆոնդերի՝
Fundstrat, Pantera, FalconX, Republic Digital, Galaxy Digital, DCG, ինչպես նաև Kraken բորսայի։
BitMine-ի վարչության նախագահ է դարձել Fundstrat-ի հիմնադիր Թոմ Լին։
Ընկերության ռազմավարության համաձայն՝ ETH-ի պահուստավորումը թույլ կտա ներգրավվել Ethereum ցանցի «նատիվ» մեխանիզմներին՝
▪️ ստեյքինգ,
▪️ DeFi գործարքներ,
▪️ վարկային պրոտոկոլներ և այլն։
Թոմ Լին ընդգծել է, որ Ethereum-ը զգալի առավելություն ունի այլ բլոկչեյնների նկատմամբ, քանի որ այն հիմք է մեծամասամբ կայուն մետաղադրամների (stabelcoins) գործարքների համար։ Նրա կանխատեսմամբ՝ ստեյբլքոինների շուկան կարող է հասնել մինչև $2 տրիլիոնի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում