Ռուսաստանի Բանկը ներկայացրել է թվային ռուբլու փորձարկման արդյունքները

1 Min Read

Ռուսաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է թվային ռուբլու պիլոտային ծրագրի արդյունքները։ Ըստ զեկույցի՝ ավելի քան 150 քաղաքի մասնակցությամբ բացվել է շուրջ 2,500 թվային դրամապանակ, և իրականացվել է մոտ 100,000 գործարք։

📌 Փորձարկման հիմնական ուղղություններն էին․

  • Վճարումների հիմնական սցենարների ստուգումը,

  • Պլատֆորմի կայունության և անվտանգության գնահատում,

  • Հաճախորդների համար օգտագործման հարմարավետությունը,

  • Պաշտպանություն կիբերհարձակումներից։

📈 Արդյունքներ․
Բանկը դրական է գնահատել համակարգի աշխատանքը և հայտարարել է հաջորդ փուլի մեկնարկի մասին։ Այժմ քննարկվում է նաև թվային ռուբլու կիրառումը պետական բյուջետային վճարումների մեջ և սմարթ-պայմանագրերի գործարկումը։

Հետագա պլաններ․

  • Ընդլայնել փորձնական նախագծի մասակիցների թիվը,

  • Ավելացնել նոր ծառայություններ,

  • Թվային ռուբլին ինտեգրել միասնական վճարային ենթակառուցվածքին՝ համատեղ «Միր»-ի և Արագ վճարումների համակարգի (СБП) հետ։

Կենտրոնական բանկը ակնկալում է, որ թվային ռուբլին կդառնա զանգվածային վճարային գործիք առաջիկա 5–7 տարվա ընթացքում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով