Tesla-ն բանակցություններ է վարել հումքի և հազվագյուտ հողային նյութերի աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկի բաժնետոմսերի մինչև 20%-ի ձեռքբերման շուրջ

1 Min Read

Ամերիկյան Tesla-ն շվեյցարական Glencore-ի՝ հումքի և հազվագյուտ հողային նյութերի աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկի հետ նախնական բանակցություններ է վարել բաժնետոմսերի 10-ից 20 %-ի հնարավոր գնման շուրջ: Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Հրապարակման մեջ նշված է, որ բանակցությունները սկսվել են դեռևս 2021 թվականին և շարունակվել 2022 թվականի մարտ ամսին՝ Glencore-ի գործադիր տնօրեն Գարի Նեգլի Tesla ընկերության Կալիֆոռնիայի Ֆրիմոնտ քաղաքի գործարան կատարած այցի ժամանակ։

Սակայն առայժմ բանակցություններն արդյունք չեն տվել։ Բացի այդ, ըստ աղբյուրների, Tesla-ն ինքը կասկածում է, որ նման գործարքը կհամապատասխանի ածխածնի հետքը նվազեցնելու ընկերության նպատակներին՝ հաշվի առնելով, թե ինչ խոշոր ածխային օպերացիաներ է կատարում Glencore-ը:

Հիշեցնենք, հունիսին Forbes-ը գրել էր, որ Մասկը կորցրել է մոտ 16,9 միլիարդ դոլար, և միևնույն ժամանակ, ավտոարտադրողի բաժնետոմսերը նվազել են 9,2 %-ով Tesla-ում անձնակազմի կրճատման մասին նրա հրամանի արտահոսքից ընդամենը 1 օր անց:

Կիսվեք այս հոդվածով