Meta-ն ծրագրում է ներգրավել շուրջ 29 միլիարդ դոլար՝ արհեստական բանականության (ԱԲ) համար տվյալների կենտրոնների կառուցման նպատակով։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Ընկերությունը բանակցություններ է վարում մի շարք խոշոր ներդրումային ընկերությունների հետ, այդ թվում՝ Apollo Global Management, KKR, Brookfield, Carlyle և Pimco։
🔹 Ֆինանսավորման կառուցվածք
- $3 միլիարդ նախատեսվում է ստանալ՝ բաժնետոմսերի վաճառքի միջոցով,
- Ավելացվելու է $26 միլիարդ վարկային միջոցներով,
- Գործարքի կազմակերպմամբ զբաղվում է Morgan Stanley։
Ինвестորների համար կարևոր է նաև այն, որ վարկը հնարավոր լինի հեշտությամբ վերավաճառել՝ ինչը քննարկվում է որպես գործարքի առանցքային պայման։
📌 Նպատակն է՝ մեծացնել ընկերության մրցունակությունը ԱԲ ոլորտում՝ մրցելով Google-ի, Microsoft-ի և Amazon-ի հետ։
🛑 Meta ընկերությունը Ռուսաստանում ճանաչված է որպես ծայրահեղական և արգելված է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում