SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն այժմ հանդիսանում է նաև Twitter-ի միակ ղեկավարը, այն բանից հետո, երբ ցրեց սոցիալական ցանցի ինը հոգանոց տնօրենների խորհուրդը: Այս մասին հայտնում է Business Insider-ը, հղում անելով ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի հայտարարությանը, որը հրապարակվել է հոկտեմբերի 31-ին:
Նշվում է, որ հանձնաժողովը պաշտոնապես հաստատել է Մասկի որոշումը Twitter-ի ձեռքբերումից հետո։
«Համաձայնագրի պայմաններին համապատասխան՝ հետևյալ անձինք, ովքեր եղել են Twitter-ի տնօրենների խորհրդում մինչև համաձայնագրի ուժի մեջ մտնելը, այլևս չեն զբաղեցնում այդ պաշտոնները»,- ասված է փաստաթղթում, որտեղ նշված է տնօրենների խորհրդի ինը անդամի անունը։
Նշենք, որ միլիարդատիրոջ առաջին քայլերից մեկն էր նաև Փարագ Ագրավալին աշխատանքից ազատելը, որը Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսիի հրաժարականից հետո մոտ մեկ տարի զբաղեցնում էր Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում