Ադելի՝ Լաս Վեգասի համերգի տոմսերը գրանցել են «ամենաբարձր գինը պատմության մեջ»

1 Min Read

Ադելի Լաս Վեգասի համերիգի լավագույն տոմսերը վերավաճառքի կայքերում արժեն մոտ 40,000 ֆունտ ստեռլինգ:

Երգչուհու ԱՄՆ-ում տեղի ունենալիք համերգի բացման գիշերվա առաջին շարքի նստատեղերի տոմսերը կարժենան 38,716 ֆունտ ստեռլինգ:

 

Նույնիսկ ամենաէժան տոմսերը Caesars Palace-ի՝ 4100 նստատեղ ունեցող Կոլիզեյի հետևի շարքում, 100 րոպեանոց համերգի համար կարժենան 579 ֆունտ ստեռլինգ:

Տոմսերի վերավաճառքի Stub Hub կայքը սպասում է երկրպագուների կողմից նոյեմբերի 18-ին կայանալիք Weekend With Adele-ի բացմանը:

Grammy-ի դափնեկիրը հետաձգել էր այն՝ այս տարվա սկզբին 24 ժամ առաջ արված  ծանուցմամբ:

Տոմսերի ամենաբարձր արժեքը գերազանցում է նախկին կատարողներ Սելին Դիոնի, Էլթոն Ջոնի, Ռոդ Ստյուարտի և Ջեյ-Լոյի համերգների գները: Ամերիկյան PRrppd մարքեթինգային ընկերությունից Բրոդի Կուպերն ասում է, որ դրանք «առայժմ ամենաբարձրն են Լաս Վեգասի սթրիփի պատմության մեջ»:

Նա նաև ավելացրել է, որ վաճառքի կայքերը չէին գանձի այդ տեսակի վճարներ, եթե մարդիկ պատրաստ չլինեին վճարել:

Կիսվեք այս հոդվածով