Twitch-ին սպառնում է արգելափակում Ռուսաստանում՝ գրեթե 70 միլիոն ռուբլի տուգանքի պատճառով

1 Min Read

Ռոսկոմնադզորը կարող է արգելափակել Twitch հարթակը Ռուսաստանում՝ ռուսական օրենսդրությունը խախտելու և տուգանքները չվճարելու պատճառով։ Այս պահին վիդեոստրիմինգի ծառայության նկատմամբ կիրառված ընդհանուր տուգանքների գումարը հասել է 69,7 միլիոն ռուբլու, հայտնում է ТАСС-ը։

Հիմնական պատճառը՝ ՌԴ-ում արգելված բովանդակության չջնջումն է, ինչպես նաև որպես սոցիալական ցանց հանդես եկող հարթակի՝ օրենսդրությամբ նախատեսված պարտականությունների չկատարումը։
Չնայած Twitch-ի ադմինիստրացիան որոշ քայլեր է կատարել՝ ինքնուրույն ջնջելով մոտ 1,700 էջ, Ռոսկոմնադզորը դա անբավարար է համարել։

Բացի այդ, վերջերս ռուս օգտատերերը նկատել են գրեթե բոլոր հաշիվների վրա սթրիմերի որակի նվազում, ինչը որոշ լրատվամիջոցների կարծիքով կարող է կապված լինել հարթակի տեխնիկական արձագանքով՝ ներքին սահմանափակումների պատճառով։

Թեև Twitch-ի գլխավոր տնօրենը նախկինում հայտարարել էր, որ չի նախատեսում լքել ռուսական շուկան, օգտատերերի շրջանում աճում է անհանգստությունը։

Ռոսկոմնադզորը նշում է, որ Twitch-ն ունի հնարավորություն խուսափելու արգելափակումից, եթե կատարի օրինական պահանջները։ Սակայն նախադեպերը հուշում են հակառակ ուղղությամբ․ օրինակ՝ 2024-ի հոկտեմբերի 8-ին Ռուսաստանում արդեն արգելափակվել էր Discord մեսենջերը՝ նմանատիպ պատճառներով, և հարթակը մինչ այժմ մնում է անհասանելի։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով